Հայտարարություն գրադարանից

15.12.2017
Դիտումների քանակ՝ 430

Հարգելի դասախոսներ և ուսանողներ, ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունից հայտնում են, որ ռուսական խոշոր հրատարակչություններից Кнорус-ը  մեր համալսարանին  մեկամսյա ազատ մուտքի հնարավորություն է տրամադրել: Դուք կարող եք օգտվել Book.ru կայքում տեղակայված էլեկտրոնային գրադարանային համակարգի առաջարկած նորագույն ուսումնական և գիտական գրականությունից՝( առցանց ընթերցանություն և այլ ծառայություններ)՝  մուտքի ծածկանունն ստանալով ՀՊՏՀ գրադարանից: