Աշխատանքի առաջարկ
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է՝ «Առգե բիզնես» ՍՊԸ-ին անհրաժեշտ են աշխատակիցներ: Կենտրոնի տրամադրած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Առգե Բիզնես » ՍՊԸ-ում պահանջվում են առևտրի ներկայացուցիչ պաշտոնի համար աշխատակիցներ:
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ ՆՈՐ ԱՎԱՐՏԱԾ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ԿՈՒՐՍՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԽՈՒՅԺ, ԿԵՆՍԱԽԻՆԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
-Նոր հաճախորդների ներգրավում, մշտական հաճախորդների հետ ինտենսիվ աշխատանքի իրականացում և վաճառքի պլանների կատարում:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Ապրանքի ներկայացնում վաճառքի կետերում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում,
- Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում,
- Հաճախորդներին ընկերության յուրաքանչյուր նախաձեռնության մասին տեղեկացում,
- Իր հաճախորդներից պատվերների ընդունում,
- Հետևել իր մատակարարման աշխատանքի արդյունավետ իրականացմանը,
- Ապահովել մեքենայում պետքական գովազդային նյութերի և գրենական պիտույքների լրիվ կոմպլեկտի առկայությունը,
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Մրցակիցների և նրանց նախաձեռնությունների մասին ժամանակին տեղեկացնում,
- Ստույգ տեղեկատվության մուտքագրում համակարգչի մեջ,
- Հետևել սեփական արտաքին տեսքին, ինչպես նաև մեքենայի արտաքին և ներքին մաքրությանը և տեխնիկական սարքինությանը,
- Կատարել ղեկավարության կողմից հանձնարարվող այլ հանձնարարություններ,
- Պահպանել ընկերության ներքին կանոնները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն
-Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- BC կարգի վարորդական վկայական
-Համակարգչի տարրական գիտելիքներ
-Հաղորդակցության գերազանց հմտություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
- Աշխատանքային ժամերն են՝ 09:00-18:00
- 20 աշխատանքային օր արձակուրդ
- Բժշկական ապահովագրություն
- Ամուսնության և ընտանիքի անդամի մահվան դեպքում գումարային օգնություն և 1 շաբաթվա վարձատրվող բացակայելու իրավունք
- Մեքենան տրամադրում է կազմակերպությունը և մեքենայի հետ կապված ծախսերը նույնպես հոգում է կազմակերպությունը:
Ինքնակենսագրությունները ուղարկել hr@arge.am էլեկտրոնային հասցեով: