2016թ. առաջին աշխատանքային օրը հունվարի 8-ն է

29.12.2015
Դիտումների քանակ՝ 654

2016թ. առաջին աշխատանքային օրը հունվարի 8-ն է: Այս մասին այսօր կայացած ՀՀ Կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ Կառավարության կողմից որևէ փոփոխություն չի արվել, և օրենսդրությունը գործում է:

Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-5-ին Սուրբ ծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 7-ը Հիշատակի օր է: Աշխատանքային օրերն սկսվում են հունվարի 8-ից: