Լուսանկարչական մրցույթ

13.03.2018
Դիտումների քանակ՝ 533

«Ճամփորդ» շաբաթաթերթը տեղեկացնում է լուսանկարչական միջազգային մրցույթի մասին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 6-ն է: Մրցույթին կարող են մասնակցել լուսանկարիչներ տարբեր երկրներից: Գլխավոր մրցանակը 1000 դոլար է, առաջին տեղերը զբաղեցնողները կստանան 100-ական ԱՄՆ դոլար: Ամեն տարի «InterAction’s photography contest»-ը կենտրոնանում է աննախադեպ մարդասիրական աշխատանքի և զարգացման վրա: Պարզապես դուք պետք է ուղարկեք կանանց զարգացմանը, երիտասարդության ներուժի բացահայտմանը, ինովացիոն տեխնոլոգիաներին առնչվող ձեր ամենաազդեցիկ լուսանկարները,  որոնք պետք է արված լինեն ԱՄՆ սահմաններից դուրս: Մասնակիցները կարող են ներկայացնել առավելագույնը 3 լուսանկար: Հայտը լրացնելու համար կարող եք այցելել հետևյալ կայք` https://www.interaction.org/photo#Form :
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ  կազմակերպչի պաշտոնական կայքից՝ https://www.interaction.org/photo :