Գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ դեկտեմբերի 22-ին
21.12.2015
Դիտումների քանակ՝ 410
Հարգելի ՀՊՏՀ-ականներ, վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես կգա «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2015 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2016 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» զեկուցմամբ:
Գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանի տրամադրած օրակարգն՝ այստեղ: