Հայտարարություն դասախոսների համար

14.12.2015
Դիտումների քանակ՝ 453

Արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ ՀՊՏՀ մասնագիտական ամբիոնների այն դասախոսները, ում անգլերենի իմացությունը համապատասխանում է լեզուների ընդհանուր իմացության եվրոպական շրջանակի C1 մակարդակին, հնարավորություն ունեն 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում դասավանդել ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր համալսարաններում՝ Լեհաստանում, Ռումինիայում, Էստոնիայում, Հունաստանում և Բուլղարիայում: Ծրագրի տևողությունը 5 օր է: Erasmus+ ծրագիրը հոգում է դասախոսների ճանապարհածախը և կեցության ծախսերը: Փոխանակման ծրագրերով հետաքրքրված դասախոսները կարող են Europass CV ձևաչափով ինքնակենսագրականներն ուղարկել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային փոստին int.asue@gmail.com հասցեով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 21-ը: