Մենթորության ծրագրի հրավեր

01.12.2015
Դիտումների քանակ՝ 398

«Լույս» հիմնադրամը հրավիրում է 15-25 տարեկան երիտասարդների` մասնակցելու «Մենթորության ծրագրին», որը յուրատեսակ գործընկերություն է մենթորի («Լույսի» ուսանող) և մենթիի (հայաստանցի երիտասարդ) միջև: 
«Լույսի» Մենթորությունը մասնագիտական ուղու հրաշալի մեկնարկ կարող է դառնալ այն երիտասարդների համար, ովքեր խորհուրդ ու աջակցություն են փնտրում մասնագիտական, առաջընթացի և անհատական զարգացման հարցերում: Մենթորները յուրատիպ օրինակ են ծառայում մենթիների համար, ովքեր ցանկանում 
են կարիերան կառուցելու լավագույն կողմնորոշումն ստանալ, մուտք գործել «Լույսի» աշխարհասփյուռ ցանց և մասնագիտական հմտություններ ձեռք բերել: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտաձևը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է  2015թ. դեկտեմբերի 15-ը:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նշված հղումով՝ http://www.luys.am/am/mentorship :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: