«Ժեստերի լեզուն» խորագրով միջոցառում՝ ՀՊՏՀ-ում

26.11.2015
Դիտումների քանակ՝ 651

Նոյեմբերի 27-ին, ժամը 14.15-ին, մարքեթինգի ֆակուլտետի 310 լսարանում կկայանա   «Ժեստերի լեզուն»  խորագրով (խուլ ու համր մարդկանց լեզուն) միջոցառում, որը կվարի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման  ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ալավերդյանը: 

Միջոցառման առաջին մասը լինելու է ներածական. կներկայացվի ժեստերի լեզուն, իսկ երկրորդ հատվածը լինելու է ինտերակտիվ, նախատեսվում է հարցուպատասխան: 

Հրավիրվում են բոլոր ցանկացողները: