Տեղեկատվություն ՀՊՏՀ աշխատակիցների համար

06.12.2017
Դիտումների քանակ՝ 434

ՀՊՏՀ հարգելի աշխատակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ  Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանով համալսարանի հիմնական աշխատակիցներին՝ թվով 618, որպես խրախուսում, այսօր տրվել է միանվագ դրամական պարգևատրում՝ հիմնական դրույքաչափի 100 տոկոսի չափով:  

Հաշվապահական հաշվառման բաժնից հայտնում են, որ  մինչև ամսվա վերջ կտրվի նաև դեկտեմբերի աշխատավարձը: