Լեհաստանում դասավանդելու հնարավորություն «Էրազմուս+»-ի շրջանակներում

06.12.2017
Դիտումների քանակ՝ 489

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը հայտարարում է մրցույթ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում Վարշավայի տնտեսագիտության դպրոցում  (Լեհաստան)մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու համար: Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ դեկտեմբերի 17-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ 

  1. Անձնագրի լուսապատճենը
  2. Ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերենով) 
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  5. Ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերենով): 
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility - SGH Warsaw School of Economics": Խնդրում ենք համոզվել, որ հայտը մեր կողմից ստացվել է՝ ստանալով պատասխան հաղորդագրություն մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: