Ուսման հրավեր Բուլղարիայից
09.11.2015
Դիտումների քանակ՝ 671
Վարնայի տնտեսագիտական համալսարանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ իրականացնում է Էրասմուս+ ծրագիր, որի շրջանակներում հրավիրում է ՀՊՏՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներին ներկայացնելու դիմում-հայտեր՝ Վարնայի տնտեսագիտական համալսարանում մեկ կիսամյակ ուսանելու նպատակով: Կրթաթոշակայի ծրագրի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ՀՊՏՀ-ի արտաքին կապերի int.asue@gmail.com էլ-փոստին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ՝ վերջին երկու տարում հանձնած TOEFL կամ IELTS-ի վկայականներ: Այն ուսանողները, ովքեր չունեն նմանատիպ փաստաթուղթ, կհրավիրվեն օտար լեզվի քննության,
- Ստուգման գրքույկի լուսապատճեն,
- Ինքնակենսագրական,
- Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով:
Օտար լեզվի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողների հետ Վարնայի տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչը կանցկացնի հարցազրույց:
Հայտարարությունը տրամադրել է արտաքին կապերի բաժինը: