Էսսեների մրցույթ. վերջնաժամկետը վաղն է

30.10.2015
Դիտումների քանակ՝ 481

«Ապագայի դասեր» խորագրով դասախոսությունների շրջանակում մեկնարկում է «Խաղաղությունը Կովկասում. ինչպե՞ս է այն ձևավորվում» թեմայով էսսեների մրցույթը:

էսսեն պետք է արտացոլի տարածաշրջանի հստակ քաղաքական պատկերը՝ հիմնվելով ոչ միայն նախկին վերլուծությունների, այլև Հարավային Կովկասի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ դերակատարների միջև քաղաքական, տնտեսական և այլ հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների ու միտումների կանխատեսման վրա: Լավագույն աշխատանքները կհրապարակվեն Գորչակովի հիմնադրամի կայքում:

Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած  «Կովկասյան երկխոսություն» վերտառությամբ գիտակրթական 5-րդ աշխատաժողովին, որը կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 1-4-ը, ք. Պյատիգորսկում

Էսսեի ձևավորման պահանջներն են. ծավալը՝ 1-3 էջ, տառատեսակը՝ Times New Roman, տառաչափը՝ 12, միտջտողային հեռավորությունը՝ 1, պարբերության խորությունը՝ 1:

Աշխատանքները կարող եք ուղարկել consensusyouth@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ “Subject” դաշտում լրացնելով «Էսսե-Կովկաս»:

Շտապեք, քանի որ Հայաստանի Հանրապետությունից մասնակցության հրավեր կստանա միայն մեկ հավակնորդ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: