Գիտաժողով՝ նվիրված միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի 20-ամյակին

27.10.2015
Դիտումների քանակ՝ 684

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ 2015թ. դեկտեմբերի 11-ին կկայանա «Եվրասիական տնտեսական միություն. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողով՝ նվիրված նշված ամբիոնի ստեղծման 20-ամյակին: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուի տեսքով:

Գիտաժողովի շրջանակներում կանցկացվեն «կլոր սեղաններ»՝ հետևյալ ուղղություններով.

  1. Եվրասիական տնտեսական միության հեռանկարներ Հայաստանի համար
  2. Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հիմնախնդիրները
  3. Եվրասիական տնտեսական միության արժութային հիմնախնդիրները

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները.

            Նյութերի ձևավորման պահանջները

-   հոդվածի ծավալը` 5-8 էջ,

-   հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/` հայերեն, ռուսերեն, անգլերեն,

-   հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/` երեք լեզվով,

-  էջի ձևաչափը` A4 (201 X 297 մմ),

-  լուսանցքները` աջից 1,5 սմ բոլոր կողմերից, ձախից, վերևից, ներքևիս՝ 2,5 սմ,

-  տառատեսակը` GHEA Grapalat,

-  տառաչափը` 12,

- տողամեջը` 1,5,

-  պարբերության խորությունը` 1 սմ,

-   վերնագիրը` գլխատառերով, 12 տառաչափով,

-  գծանկարների և աղյուսակների տառաչափը` 10,

-  գծանկարի համարը և անվանումը` ներքևում, աղյուսակինը` վերևում,

-   բանաձևերը` Equation,

-  հղումները` տողատակում,

-    հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,

-   էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը (ՄՏՀ-20) և հեղինակի ազգանունը (օրինակ` ՄՏՀ-20, Այվազյան):  

Գիտական և տեխնիկական պահանջներին, կամ գիտաժողովի ներկայացված խորագրին չբավարարելու դեպքում հոդվածը խմբագրական կոլեգիայի որոշմամբ չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:

Գիտաժողովինմասնակցելուհամարնյութերիընդունմանվերջնաժամկետնէ՝ 31.10.2015 թ.

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին (հեռ. 59-34-26) կամ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն (հեռ. 59-34-99, e-mail: dianagaloyan@yahoo.com) :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության բաժնից