Հայտարարություն այսօր անցկացվելիք անգլերենի քննության մասին

15.10.2015
Դիտումների քանակ՝ 465

Հարգելի ուսանողներ, 

Շնորհակալություն նամակների և գրանցման համար:

Տեղեկացնում ենք, որ անգլերենի առաջին քննության մասնակցության համար գրանցվածների թիվը լրացել է: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին նախատեսված քննության համար մինչև 13:00 կարող են գրանցվել միայն այն ուսանողները, ովքեր դիմում են Ռումինիայի Alexandru Ioan Cuza համալսարանում և Վարշավայի տնտեսագիտական դպրոցում ուսանելու համար: Մյուս ծրագրերի դիմորդների համար կանցկացվի մեկ այլ քննություն, որի մասին նախօրոք կտեղեկացնենք: