Երկու կլոր սեղան՝ մեկ օրում
29.11.2017
Դիտումների քանակ՝ 468
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի շրջանակներում անցկացվող կլոր սեղանների կազմակերպման ժամանակացույցում փոփոխություն է տեղի ունեցել, և վաղը տեղի կունենա միանգամից երկու կլոր սեղան: Ժամը 11.00-ին կկայանա «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արտաքին հնարավորությունները և սահմանափակումները», իսկ ժամը 14.00-ին՝ «Գնաճը և սոցիալական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում» խորագրերով կլոր սեղանները:
Հիշեցնենք, որ քննարկումներն անցկացվում են միջազգային ծրագրերի կենտրոնում: