Կրթաթոշակային ծրագիր

09.10.2015
Դիտումների քանակ՝ 581

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Erasmus+ ծրագրի գործընկեր Վարշավայի տնտեսագիտական դպրոցը ՀՊՏՀ բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին հրավիրում է մասնակցելու 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի փոխանակման ծրագրին: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 14-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS) և ՀՊՏՀ արտաքին կապերի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն: Անգլերենի թեստը կանցկացվի հոկտեմբերի 15-ին: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին int.asue@gmail.com էլ.փոստով: