Ինտերակտիվ քոուչինգ ծրագիր երիտասարդների համար. «Գաղափարից մինչև բիզնես»

08.10.2015
Դիտումների քանակ՝ 534

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Blue Book Training & Coaching Center-ը մեկնարկում է «Գաղափարից մինչև բիզնես» 6-ամսյա ծրագիրը` ստեղծագործ և մոտիվացված երիտասարդների համար, ովքեր փորձում են զարգացնել իրենց ձեռնարկատիրական կարիերան: Ծրագրի գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում` իրենց գաղափարները իրագործելու, անհատական որոշումներ ընդունելու և այդ համատեքստում եկամուտ ապահովելու կարողություն զարգացնելու հնարավորության ընձեռումն է:

Դիմումի ձևաթուղթը ստանալու համար խնդրում ենք ուղարկել էլեկտրոնային նամակ bluebookarmenia@gmail.com հասցեով` վերնագրի տողում նշելով ծրագրի անունը: Մանրամասների համար այցելեք այստեղ: