Կփոխհատուցվի նաև Պարույր Սևակ համայնքի 1-ին կուրսեցիների ուսման վարձը

02.10.2015
Դիտումների քանակ՝ 553

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կառավարությունը 2015թ. օգոստոսի 18-ի 958-Ն որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին ավելացել է նաև Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կփոխհատուցի նաև Պարույր Սևակ համայնքում բնակվող պետական, ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողների՝ 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը։

Մանրամասները՝ նշված հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2317&lang=am: