Մասնակցության հրավեր «Կովկասյան երկխոսություն» աշխատաժողովին

01.10.2015
Դիտումների քանակ՝ 383

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործընկեր Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցելու 2015թ. դեկտեմբերի 1-4-ը Ռուսաստանի քաղաքներից մեկում կայանալիք «Կովկասյան երկխոսություն» խորագրով 5-րդ գիտակրթական աշխատաժողովին:

Աշխատաժողովին կարող են մասնակցել Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Հարավային Օսիայի՝ 20-35 տարեկան ներկայացուցիչները: Մասնակցության առցանց հայտը կարող եք լրացնել Գորչակովի հիմնադրամի պաշտոնական կայքում մինչև հոկտեմբերի 12-ը:

Մրցութային հիմունքներով յուրաքանչյուր երկրից կընտրվի 4-ական մասնակից:

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

Մանրամասն  տեղեկությունների  համար  այցելեք  այստեղ: