Հաշվապահական դասընթացի հրավեր

22.09.2015
Դիտումների քանակ՝ 313

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» թեմայի շրջանակներում կազմակերպում է  դասընթաց հետևյալ ուղղություններով՝

-         հաշվապահական հաշվառման տեսություն

-          ֆինանսական հաշվառում

-         ՀԾ համակարգչային ծրագիր (համակարգչի իմացությունը պարտադիր է):

Դասընթացի տևողությունը 2 ամիս է, շաբաթական` 2 օր (51 ժամ),
ուսման վարձը՝ 48 000 դրամ: Դասավանդելու են բուհի և ոլորտի առաջատար մասնագետները: Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:

Մասնակցել կարող են ոչ միայն ՀՊՏՀ ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Դիմել ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոն՝ թիվ 5 մասնաշենք, 1-ին հարկ, 13 սենյակ,  հեռախոս՝ (010)59 34 72, 093 462 782:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնից