Հիշեցում՝ դիմորդներին
Հարգելի դիմորդներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր բուհի պաշտոնական կայքում՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները պետք է մինչև հուլիսի 10-ը ներկայացնեն իրենց ատեստատները (ատեստատները պետք է հանձնել ընդունող հանձնաժողով՝ ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, Նալբանդյան 128, հեռ` 593 473):
ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը նույնպես տեղեկացնում է.
Հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ համաձայան ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ) բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է (մինչև ժամը 1800 ներառյալ):
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից: