Հայտարարություն

22.06.2015
Դիտումների քանակ՝ 449

Վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 16.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ազդեցությունը Հայաստանի ներառական աճի վրա․ խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով:

Ծրագրի կառավարման խմբից ստացված օրակարգին ծանոթացեք այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը, և  հերթական քննարկումն այդ ծրագրի շրջանակներում է: