Ուսման հրավեր

17.06.2015
Դիտումների քանակ՝ 296

Հնդկաստանի Օդիշա նահանգում գտնվող «Kalinga Institute of Industrial Technology (KIIT)» հնդկական համալսարանը և նրա կազմում գործող «Kalinga Institute of Social Sciences (KISS)» կրթական հաստատությունը ուսանողների համար իրականացնում է բարձրագույն ուսումնական ծրագրեր:

Ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով: Ուսանողների թեկնածությունների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. հունիսի 29-ը, վերջնական ընտրությունը կկատարվի 2015թ. հուլիսի 20-ին, իսկ դասընթացները կսկսվեն 2015թ. օգոստոսի 16-ից:

Առավել մանրամասն տեղեկատվություն պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ կարելի է ստանալ այցելելով www.kiit.ac.in կայքէջը: 

Ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ ԿԳՆ ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 616 սենյակ):

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից: