Նախաորակավորման ծրագրի հրավեր
05.06.2015
Դիտումների քանակ՝ 423
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է նախաորակավորման ծրագրի մասին:
Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռում`
- Ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
- Ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն սույն ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: