Ուսման հրավեր

05.06.2015
Դիտումների քանակ՝ 365

2015-16 ուսումնական տարում կրթաթոշակ (“Master in Business Administration”) ստանալու նպատակով Բոլոնիայի բիզնես դպրոցը բակալավրի աստիճան ունեցող  ՀՀ քաղաքացիներին հրավիրում է սովորելու: Առաջարկվող մասնագիտություններն են.
•Դիզայն, նորաձևություն;
•Սնունդ, գինեգործություն;
•Իննովացիոն կառավարում;
•Կորպորատիվ ֆինանսներ;
•Չինաստան. Հեռավոր Արևելքի և Եվրոպայի միջև բիզնես հարաբերություններ;
•Կայուն բիզնես:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 15-ն է:
 Առավել մանրամասն տեղեկությունների ծանոթացեք նշված հղումով՝ http://www.bbs.unibo.it/hp/en/global-mba/  :

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: