Դասընթացի հրավեր (Հնդկաստան)

02.06.2015
Դիտումների քանակ՝ 528

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից: Նշված ժամանակահատվածում Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել 15 մասնագետ Հայաստանից:  Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-7477&topMenu=4&menu1=-1&menu2=4&arch=0

Դասընթացների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նաև www.indianembassy.am  ինտերնետային կայքում:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: