Հայտարարություններ՝ ԿԳՆ-ից

26.05.2015
Դիտումների քանակ՝ 426

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է մի քանի միջազգային մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Ուսման հրավեր՝ Կուրսկի պետական համալսարանից

Կուրսկի պետական համալսարանը կազմակերպում է ընդունելություն  անվճար և վճարովի հիմունքներով (առանց տարկետման իրավունքի):
Առավել մանրամասն տեղեկատվության  և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար այցելելեք  kursksu.ru կայքէջը:

Ուսման հրավեր՝ Սարատովի սոցիալ-տնտեսական ինստիտուտից

«Սարատովի սոցիալ-տնտեսական ինստիտուտ» Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը կազմակերպում է ընդունելություն անվճար և վճարովի հիմունքներով (առանց տարեկետման իրավունքի):
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.seun.ru կայքէջը:

Ուսման հրավեր՝ Պենզայի ֆինանսական համալսարանից

«Պենզայի ֆինանսական համալսարան» Ռուսաստանի Դաշնության կառավարությանը առընթեր Ֆինանսական համալսարանի մասնաճյուղը կազմակերպում է ընդունելություն անվճար և վճարովի հիմունքներով (առանց տարկետման իրավունքի):
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար այցելեք  http://www.fa.ru/fil/penza կայքէջը:

Ծրագրի հրավեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է Հայաստանին մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2015» ծրագրին:
Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և կիրականացվի երեք փուլով`  հայտաձևի առցանց լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար: 
 Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար  իմացություն:
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում աշխատելու համար:
Ընտրված թեկնածուները ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•անձնագրի պատճեն
•բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն
•անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն
•կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV) անգլերենով կամ ֆրանսերենով 
•նպատակների հիմնավորման նամակ (motivation letter) անգլերենով կամ ֆրանսերենով
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ  այցելելով նշված հղումով՝  http://www.edu.am/index.php?id=-7470&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 ՝կից ներկայացված նյութերից: