«Տարածաշրջանային մարտահրավերները». ամառային դպրոց
26.05.2015
Դիտումների քանակ՝ 408
Սույն թվականի հուլիսի 1-15-ը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ՀՀ Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով ամառային դպրոց:
Զեկուցումներով հանդես կգան փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից (կից ներկայացվում է ամառային դպրոցի ծրագիրը)։
Դասընթացների շարքը նախատեսված է ոլորտով հետաքրքրված մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, հետազոտողների, լրագրողների և պետական տարբեր օղակների ներկայացուցիչների համար:
Մանրամասներին ծանոթացեք նշված հղումով՝ http://paara.am/amarayin-dproc-taracashrjan/ :
Տեղեկատվությունը՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայից: