Ուսման հրավեր՝ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայից
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարել է 2015-2016 ուստարվա ունկնդիրների ընդունելություն:
ՀՀ-ին տրամադրված քվոտաների շրջանակներում ակադեմիան իրականացնում է
բակալավրերի պատրաստում (որպես երկրորդ բարձրագույն կրթություն) «միջազգային հարաբերություններ» և «համաշխարհային տնտեսագիտություն» ուղղություններով,
մագիստրոսների պատրաստում հետևյալ մասնագիտություններով` «միջազգային հարաբերություններ», «տնտեսագիտություն», «իրավագիտություն» և «մենեջմենթ»,
ասպիրանտների պատրաստում «միջազգային հարաբերությունների պատմություն», «համաշխարհային տնտեսագիտություն», «միջազգային իրավունք», «քաղաքական ինստիտուտներ, գործընթացներ և տեխնոլոգիաներ», ինչպես նաև «միջազգային հարաբերությունների՝ գլոբալ և տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրներ» ուղղություններով:
Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.dipacademy.ru կայքէջը:
Դիվանագիտական ակադեմիա ընդունվել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հունիսի 1-ը իրենց դիմումները ներկայացնել ՀՀ ԱԳՆ:
Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: