Ամառային դպրոցների հրավեր

12.05.2015
Դիտումների քանակ՝ 313

Միջազգային Կրթական Խորհուրդը շուրջ 2500 ամառային ճամբարների ծրագրեր է ներկայացնում Անգլիայի բոլոր քաղաքներում: Անգլիական գրեթե բոլոր հեղինակավոր համալսարանները ամառվա ամիսներին կազմակերպում են ամառային ճամբարներ 2-ից 12 շաբաթ տևողությամբ և այդ ճամբարներին մասնակցելու են գալիս աշխարհի բոլոր մայրցամաքների գրեթե բոլոր երկրներից: Այս ճամբարների նպատակն է բարելավել անգլերենի իմացությունը, շփվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ, ճամփորդել, այցելել աշխարհահռչակ ցուցահանդեսներ, թանգարաններ և ձեռքբերել նոր ընկերներ:

Նմանատիպ ճամբարներին մասնակցել կարող են 8 տարեկանից մինչև 30 տարեկան դպրոցականներ, ուսանողներ, ինչպես նաև համալսարանի շրջանավարտներ: Յուրաքանչյուր տարիքային խմբերի համար առաջարկվում են համապատասխան ճամբարներ: Միջազգային Կրթական Խորհուրդն օգնում է հայ երիտասարդներին ընդունվել աշխարհի ցանկացած երկրում գտնվող կրթական հաստատություն բակալավրիատ, մագրստրատուրա կամ ասպիրանտուրա

Կազմակերպությունից ստացված հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փաստաթղթային ձևակերպումները՝ սկսած կրթական հաստատություն ընդունվելուց մինչև համապատասխան երկիր մուտքի արտոնագիր ստանալը, կազմակերպվում է Միջազգային կրթական Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից: Հասցե: Ք. Երևան, Աբովյան Փակուղի 5, Խնկո Ապոր գրադարանի կամ Տիկնիկային Թատրոնի ետնամասում գտնվող նորակառույց շենքի առաջին հարկ:

Կազմակերպության գործունեության մասին հակիրճ տեղեկացեք հետևյալ տեսանյութից՝ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=nR0EyzDJX_M, կամ այցելեք խորհրդի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/cisyerevan?ref=hl&__mref=message_bubble հասցեով: