Հայտարարություն

12.03.2020
Դիտումների քանակ՝ 1168

Հարգելի՛ ՀՊՏՀ-ականներ՝ ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ, հորդորում ենք նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար հետևել միայն պետական մարմինների պաշտոնական հաղորդագրություններին:

Կցված ԱՆ տեղեկատվական պաստառում կարող եք ծանոթանալ կորոնավիրուսի ախտանշաններին, դրանից խուսափելու առաջնահերթ միջոցառումներին:

Հիշե՛ք, որ վարակներից խուսափելու համար առաջին պարզ քայլը անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է:

Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի:

Հիշե՛ք՝ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, գաղտնի շրջանը 14 օր է:

Խնդրում ենք Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Վրաստանից, Հարավային Կորեայից վերադառնալուց հետո խստորեն հետևել ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և ինքնամեկուսանալ: