Հայտարարություն ՀՊՏՀ դասախոսների համար

14.12.2018
Դիտումների քանակ՝ 1286

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը հայտնում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ցենովի տնտեսագիտության ակադեմիայի (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև սույն թվականի դեկտեմբերի 20 -ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility – Tsenov Academy of Economics".
1. անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
6. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: