Հայտարարություն կրթաթոշակ ստացող ուսանողների համար
03.09.2019
Դիտումների քանակ՝ 1860
Անվճար համակարգում սովորող բոլոր կրթաթոշակ ստացող ուսանողներին, ովքեր չունեն ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնին տրամադրված հաշվեհամարներ, խնդրում ենք, ցանկության դեպքում, անձնագրի և սոցիալական քարտի պատճեններով մոտենալ հաշվապահություն՝ բանկային քարտի ստացման գործընթացը կազմակերպելու համար : Նրանք, ովքեր ունեն իրենց անունով բացված հաշվեհամար, կարող են հաշվապահություն ներկայացնել գործող բանկային վավերապայմանները: Այս գործընթացի նպատակը կրթաթոշակները ժամանակին և պատշաճ տրամադրելն է:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնից: