Հայտարարություն գրադարանից օգտվելու օրերի և առանց պատվերի գրքերի մասին

02.09.2019
Դիտումների քանակ՝ 1617

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ գրադարանից՝ առկա կրթաձևի վճարովի համակարգի ուսանողները գրադարանից կարող են օգտվել միայն հրամանագրվելուց հետո: Գրադարանից օգտվելու կանոններին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի Գրադարան բաժնում:

Հիշեցնում են նաև, որ Զեյթունում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն օգտվում են իրենց մասնաշենքում գտնվող գրադարանի ընթերցասրահից և Նալբանդյան 128 հասցեում գտնվող գրադարանի հիմնական ֆոնդից:

Ուշադրություն. ներկայացնում ենք այն գրքերի ցանկը, որոնք տրվում են առանց նախնական պատվերի

Կիրակոսյան Գ. Տնտեսագիտության տեսություն

Աղաջանյան Հ. Տնտեսագիտության տեսություն /Մաս1,2/

Զաքարյան Ա.և ուրիշն. Մարքեթինգի հիմունքներ

Հաշվապահական հաշվառում - 2014թ.

Բադանյան Լ. Ֆինանսներ դրամաշրջանառություն և վարկ

Սարգսյան Ա. Փիլիսոփայություն

Մենեջմենթ

Ստորև ծանոթացեք նաև գրադարանից օգտվելու օրերին՝ ըստ ֆակուլտետների .

Երկուշաբթի՝ կառավարման ֆակուլտետ

Երեքշաբթի՝ ֆինանսների ֆակուլտետ

Չորեքշաբթի՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Հինգշաբթի՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ

Ուրբաթ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետներ:

Գրադարանը պատրաստ է սիրով պատասխանել ձեր հարցերին, կարող եք գրել հետևյալ էլ.փոստի հասցեներին՝ library@asue.am, asue.library@gmail.com և  ֆեյսբուքյան էջով: