Մրցույթի, համաժողովի և ցուցահանդեսի հայտարարություններ ԿԳՆ-ից

21.05.2019
Դիտումների քանակ՝ 1333

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային միջոցառումների, մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

«Խաղաղության փարիզյան ֆորում» խորագրով երկրորդ համաժողով

2019 թվականի նոյեմբերի 11-13-ը Փարիզում տեղի է ունենալու «Խաղաղության փարիզյան ֆորում» խորագրով երկրորդ համաժողովը: Մասնակից կազմակերպությունը պետք է ներկայացնի նախագիծ կամ նախագծեր, որոնք պետք է առնչվեն հանրային կառավարման ոլորտին և նորարարական լուծում առաջարկեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։

Նախագծերի  թեմաներն են՝ 1.Խաղաղություն և անվտանգություն 2.Զարգացում 3.Շրջակա միջավայր 4.Նոր տեխնոլոգիաներ 5.Ներառական էկոնոմիկա 6.Մշակույթ և կրթություն:

Մանրամասները՝ այստեղ:

Մրցույթ` ''L’Oréal-UNESCO'' միջազգային մրցանակի համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է գիտությամբ զբաղվող կանանց համար նախատեսված ,,L’Oréal-UNESCO'' միջազգային մրցանակի մասին: Մանրամասները՝ այստեղ:

Գրքի միջազգային ցուցահանդես Քուվեյթում

2019թ․ նոյեմբերի 20-30-ը Քուվեյթում կայանալու է գրքի միջազգային ցուցահանդես։ Ցուցահանդեսին մասնակցության հայտերի գրանցման համար Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի պաշտոնական կայքէջում բացվել է էլեկտրոնային հղում, որը գործելու է մինչև ս.թ. մայիսի 30-ը (https://www.nccal.gov.kw/Publisher/Home/Register?ReturnUrl=/Publisher): Ավելին՝ այստեղ: