Հերթական բաց դռների օրը՝ փետրվարի 25-ին
19.02.2021
Դիտումների քանակ՝ 800
Տնտեսագիտական մայր բուհը կրկին իր դռներն է բացում տնտեսագիտությամբ հետաքրքրված դիմորդների համար և կազմակերպում է հերթական բաց դռների օրը։
Փետրվարի 25-ին, ժամը 13․30-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում կկայանա ավարտական դասարանի աշակերտների հետ հանդիպումը, որը հնարավորություն կընձեռի աշակերտներին ծանոթանալու ՀՊՏՀ մասնագիտություններին, համալսարանական անցուդարձին։ Աշակերտները նաև կշրջեն բուհի մասնաշենքերով, հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու ՀՊՏՀ ղեկավարությանը։