«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ներկայացում

22.05.2023
Դիտումների քանակ՝ 550

Հարգելի՛ ուսանողներ, մայիսի 31-ին, ժամը 14։00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ) կներկայացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։

Այն ՀՊՏՀ-ում միակն է, որի առնչությամբ կիրառվում է եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման կարգը։

Հանդիպումը կվարեն կրթական ծրագրի ղեկավար, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը և ծրագրի՝ հաջողության հասած շրջանավարտները։

Կրթական ծրագրի համառոտ նկարագրությունը կից հղմամբ։

Մասնակցե՛ք հանդիպմանը և ամրապնդե՛ք մագիստրոսական մասնագիտության ընտրության ձեր որոշումը։