Apricot Capital–ՀՊՏՀ․ ներդրումներ՝ ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս
30.10.2024
Դիտումների քանակ՝ 369
Շարունակվում են Apricot Capital ընկերության անվճար վարպետության դասերը՝ ՀՊՏՀ ուսանողների և ակադեմիական կազմի համար։ Հաջորդ դասը տեղի է ունենալու՝ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի թիվ 308 լսարանում նոյեմբերի 8-ին, ժամը 13։40-ին:
Վարպետության դասի շնորհիվ՝
- կիմանաք Հայաստանում և միջազգային շուկաներում ներդրումային հնարավորությունների մասին,
- կբացահայտեք ներդրումների տարբեր տեսակները, դրանց առանձնահատկություններն ու ռիսկերը,
- կիմանաք տարբեր ներդրումային ռազմավարությունների մասին։
Բանախոսն է Apricot Capital ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։ Ներդրումային բանկային գործունեության և կապիտալի շուկաների ոլորտում մեծ փորձ ունեցող ֆինանսիստ Վաչիկ Գևորգյանը տնտեսագիտության թեկնածու է և դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Տեղերը սահմանափակ են, մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով: