«Դարձի՛ր բանկիր» ծրագիրը կներկայացվի ՀՊՏՀ-ում

18.04.2023
Դիտումների քանակ՝ 386

Հարգելի՛ ուսանողներ, ապրիլի 20-ին, ժամը 12։20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ) տեղի կունենա հանդիպում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետների հետ, որոնք կներկայացնեն բանկի կողմից առաջարկվող «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը։

«Դարձի՛ր բանկիր» ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար է, որոնք ունեն բարձրագույն կրթություն և մեծ ցանկություն՝ դառնալու ոլորտում առաջատար մասնագետ՝ վարկային, սպասարկող մասնագետ, ոչ ռեզիդենտ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների, պրոդուկտների մշակման, ֆինանսական վերլուծությունների և մի շարք այլ ուղղություններով։

Մանրամասները՝ հանդիպման ժամանակ։