«Դարձի′ր բանկիր» և «Ամբասադոր» ծրագրերը կներկայացվեն ՀՊՏՀ-ում

12.10.2023
Դիտումների քանակ՝ 557

Հարգելի՛ ուսանողներ, հոկտեմբերի 17-ին՝  ժամը 14։00-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ) «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետները ձեզ կներկայացնեն բանկի կողմից առաջարկվող «Դարձի՛ր բանկիր» և «Ամբասադոր» ծրագրերը։

«Դարձի՛ր բանկիր» ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար է, որոնք մեծ ցանկություն ունեն դառնալու վարկային, ոչ ռեզիդենտ կամ կորպորատիվ հաճախորդներին սպասարկող առաջատար մասնագետներ, հմտանալու պրոդուկտների մշակման, ֆինանսական վերլուծությունների և մի շարք այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում ուսանողներին կներկայացվի Արդշինբանկի կողմից առաջարկվող ևս մեկ՝ «Ամբասադոր» ծրագիրը, որին կարող են մասնակցել 3-րդ և 4-րդ կուրսի ակտիվ ուսանողները՝ ստանալով հետևյալ արտոնությունները՝

  • կրթաթոշակ՝ 3 ամիս ժամկետով,
  • մասնակցություն Արդշինբանկի կողմից իրականացվող միջոցառումներին,
  • ակտիվ մասնակցության, նոր առաջարկների դեպքում՝ նաև 3-ամսյա ժամկետի երկարաձգում և ուսման վարձի զեղչ։

Մանրամասները՝ հանդիպման ժամանակ։