Ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների

25.09.2023
Դիտումների քանակ՝ 1181

Սիրելի΄ ուսանողներ և գործընկերներ, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորվում են կամավորների խմբեր: Միևնույն ժամանակ մեր համալսարանը ևս հանձնառություն կստանձնի համատեղ ջանքերով` ըստ անհրաժեշտության ամեն կերպ օժանդակություն ցուցաբերելու Արցախի մեր հայրենակիցներին, ինչի վերաբերյալ բուհը պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Խնդրում ենք բոլորիդ ակտիվ մասնակցություն ունենալ մեր հայրենակիցներին աջակցելու կամավորության աշխատանքներին:

Կամավորների շտեմարաններում ընդգրկվելու համար անցնել հետևյալ հղմամբ և լրացնել պահանջվող տվյալները: