ՀՊՏՀ-ն հայտարարում է ամբիոնի վարիչի թափուր տեղի մրցույթ

19.02.2021
Դիտումների քանակ՝ 1447

ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հասարակագիտության ամբիոնի վարիչի թափուր տեղի համար։

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել՝

  1. իրավաբանական գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք,
  2. պատմական գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք,
  3. փիլիսոփայական գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք,
  4. քաղաքական գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  1. դիմում ռեկտորին,
  2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  3. ինքնակենսագրություն,
  4. կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով,
  5. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  6. տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
  7. տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
  8. ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թվականի փետրվարի 22-ից մինչև 2021թվականի մարտի 22-ը ներառյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները սահմանված ժամկետում ներկայացվում են համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ: