ՀՊՏՀ-ն սկսում է վերապատրաստման դասընթաց՝ աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների համար
26.09.2019
Դիտումների քանակ՝ 1492
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» թեմայով դասընթացի մասին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից՝ ներկայացնելով դասընթացի մանրամասները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Դասընթացը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից, կվարի աշխատանքային օրենսդրության մասնագետ, տնտեսագիտության թեկնածու, իրավագետ Թադևոս Ավետիսյանը: 24 հանդիպումից բաղկացած դասընթացը նախատեսված է անձնակազմի կառավարման մասնագետների, հաշվապահների, իրավաբանների համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր: