ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է ընդունելություն

30.07.2024
Դիտումների քանակ՝ 3129

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջն իրականացնում է ընդունելություն միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով։

2024-2025 ուսումնական տարվա հայտագրումն սկսվելու է այսօր՝ 30.07.2024-ին, ժամը 10:00-ին:

Ընդունելությունը կատարվում է 9-ամյա կամ 12-ամյա կրթության վկայականի գնահատականների հիման վրա՝ մրցութային կարգով։

Ընդունելությունն իրականացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։

Հայտագրման ժամանակ անհրաժեշտ է անձնագիր կամ ծննդյան վկայական, սոցիալական քարտ, լուսանկար, ատեստատ՝ QR կոդով։

Ընդունելության վճարը 1000 ՀՀ դրամ է, որը կարող եք փոխանցել ցանկացած առևտրային բանկի մասնաճյուղից՝ ՀՀ պետական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին՝  900018001876:

Հայտագրվելիս անհրաժեշտ է ներբեռնել ատեստատի QR-ով էջը։ Հայտագրման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 593473 կամ 010 589443։

Քոլեջի ընդունելության գործընթացը համակարգում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը՝ Նալբանդյան 128 հասցեում։

2024-2025 ուստարվա հայտագրումն ավարտվելու է 2024 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 18:00-ին։

Մասնագիտությունների ցանկը՝ այստեղ