ՀՊՏՀ-ն հրավիրում է աշխատանքի
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության բաժինը համալրելու նպատակով փնտրում ենք առաջատար մարքեթոլոգի: Եթե բավարար մոտիվացված եք և համապատասխանում եք մասնագետի որակավորման պահանջներին, ապա կարող եք դիմել ֆեյսբուքի հենց այս հայտի միջոցով:
Պարտականությունները․
- Մշակել, իրականացնել կամ վերահսկել մարքեթինգային ու հաղորդակցությունների կրեատիվ արշավներ կամ միջոցառումներ, որոնք կնպաստեն ՀՊՏՀ դիրքավորմանը, առաջխաղացմանը, ուսանողների ու հանրության շրջանում բուհի ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև տեղական կամ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների կազմակերպմանն ու լավացմանը
- Իրականացնել ՀՊՏՀ ռազմավարությունից բխող կրթական շուկայի հետազոտություններ և վերլուծել առկա թրենդները՝ հասկանալու համար կրթական ոլորտի նոր հնարավորությունները, գործիքները, որոնք հետագայում ՀՊՏՀ-ում կկիրառվեն նպատակային աշխատանքներ իրականացնելիս
- Մշակել և իրականացնել մարքեթինգային ու հաղորդակցությունների արշավներ կամ միջոցառումներ, որոնք կնպաստեն ՀՊՏՀ վարկանիշի բարձրացմանը տեղական կամ միջազգային դոնոր և գործընկեր կազմակերպությունների շրջանում
- Պլանավորել, կազմակերպել և ըստ անհրաժեշտության աջակցել ՀՊՏՀ առաջխաղացման ալիքների (կայք, բլոգ, սոցիալական մեդիա հարթակներ, ուղիղ կապի միջոցներ, հանրային տարածքներ, գրադարան) սպասարկման գործընթացները, արդիական և ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելու գործընթացը
- Փորձարկել և վերլուծել մարքեթինգային և կրթական նորարարությունների առաջխաղացման ուղիները, այդ թվում՝ հանրային մեդիա դաշտը
- Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունքը հիմնական կատարողական ցուցանիշների գնահատման միջոցով (KPI), պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ դրանց մասին
- Մշակել, բաշխել և ըստ անհրաժեշտության կառավարել գովազդային բյուջեն
- Պլանավորել և համակարգել վիզուալ բովանդակության մասնագետների (դիզայներների) հետ աշխատանքները
Անհրաժեշտ հմտություններ`
ա) Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի ղեկավարման, մարքեթինգի, անալիտիկայի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում 2 կամ ավելի տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտումբ) Բարձր պատրաստակամություն, էնտուզիազմ, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատելու ունակությունգ) Թվային մարքեթինգի գործիքների տիրապետում, Email մարքեթինգ-ի, SEO-ի, SMM-ի, PPC-ի և այլ մարքեթինգային տիրույթների հիմնարար իմացությունը կդիտվի որպես առավելությունդ) Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն)ե) Տվյալների հետ աշխատելու, տվյալները վերլուծելու և դրանց հիման վրա որոշում կայացնելու հմտություններզ) Վերլուծական, կառուցողական մտածելակերպ, տվյալների հիման վրա եզրահանգումներ կատարելու և հիմնական գաղափարները շահագրգիռ կողմերի բազմաթիվ խմբերին հաղորդելու ունակություն:
Եթե համապատասխանում եք հաստիքին, ապա կարող եք դիմել՝ CV-ն և մոտիվացիոն նամակը ուղարկելով marketing@asue.am էլհասցեին: