ՀՊՏՀ-ում մեկնարկում են առցանց ուսուցման վերաբերյալ ուսանողների բավարարվածության գնահատման հարցումներ

18.06.2020
Դիտումների քանակ՝ 2983

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվում են COVID-19 համավարակի տարածման և արտակարգ դրության պայմաններում առցանց դասավանդման, ուսումնառության և գիտելիքի գնահատման գործընթացներից ՀՊՏՀ ներքին շահակիցների բավարարվածության գնահատման հարցումներ՝ ըստ համապատասխան թիրախային խմբերի:

Moodle հարթակում արդեն իսկ մեկնարկել են հետևյալ հարցումները.

  • «Առցանց ուսումնառության վերաբերյալ ուսանողների բավարարվածության հարցում» բոլոր ֆակուլտետների բակալավրիատի 1-3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների շրջանում (հարցումը հասանելի է մինչև 2020թ. հուլիսի 5-ը, ժամը 23:00-ն):
  • «Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առցանց նախապատրաստման և պաշտպանության վերաբերյալ ուսանողների բավարարվածության հարցում» բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի 2020թ. շրջանավարտների շրջանում (հարցումը հասանելի է մինչև 2020թ. հուլիսի 10-ը, ժամը 23:00-ն):

Հարցմանը մասնակցելու համար հարկավոր է անհատական օգտահաշիվներով մուտք գործել Moodle հարթակ, որտեղ հասանելի են հարցաթերթերը: Առաջիկայում նմանատիպ հարցումներ կմեկնարկեն նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական ստորաբաժանումների աշխատակիցների շրջանում: