Դասավանդման ժամանակակից մեթոդները կներկայացնեն Ֆրանսիայում վերապատրաստված ՀՊՏՀ դասախոսները

20.09.2019
Դիտումների քանակ՝ 1758

«Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, ֆինանսների ամբիոնի դոցենտ Էդգար Աղաբեկյանը, ասիստենտ Վանինե Երանոսյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ Գայանե Հարությունյանը 2-շաբաթյա վերապատրաստում են անցել Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարանում (Ֆրանսիա): Վերապատրաստումների ընթացքում դասախոսներին ներկայացվել են դասավանդման և մանկավարժական ժամանակակից մեթոդներ, քննարկվել են այնպիսի ծրագրեր, որոնք ինտերակտիվ են դարձնում դասաժամը, առավելագույն կերպով ներգրավում ուսանողներին և կարծիք հայտնելու հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:15-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի դահլիճում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում վերապատրաստված դասախոսները իրենց ձեռք բերած փորձը կներկայացնեն համալսարանի մյուս դասախոսներին և հետաքրքրված անձանց:

Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: