Ի գիտություն մագիստրոսական կրթական ծրագրերով առկա ուսուցման վճարովի համակարգի դիմորդների

26.08.2020
Դիտումների քանակ՝ 1073

Հարգելի՛ դիմորդներ ՀՊՏՀ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման վճարովի համակարգի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

Շեմային քննությունը կկազմակերպվի 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը՝ 12:00-ին:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից (Հասցե՝ ՀՊՏՀ Երևան, Նալբանդյան 128, հեռ.` (+374 10) 58-94-43):