Հայտարարություն ՀՊՏՀ դասախոսների համար

24.01.2019
Դիտումների քանակ՝ 1419

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Էդինբուրգի Նափիեր համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները պետք է մինչև ս.թ. հունվարի 31-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility – Edinburgh Napier University"
1. Անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր) (լեզվի իմացությունը պետք է պարտադիր բավարարի C1 մակարդակը)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
6. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փախանակային ծրագրի:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: