ՀՊՏՀ-ում մեկնարկում են ամբիոնային գիտահետազոտական աշխատանքների գիտական սեմինարները
18.11.2019
Դիտումների քանակ՝ 917
Տնտեսագիտական համալսարանի ամբիոնների 2019-2020 թթ գիտահետազոտական աշխատանքների թեմաները հաստատվել են, իսկ այսօրվանից սկսվում են գիտական սեմինարները:
Այսօր ժամը 14.00-ին, ՀՊՏՀ նիստերի դահլիճում տեղի կունենա մակրոէկոնոմիկայի ամբիոնի գիտական սեմինարը՝ «ՀՀ մակրոտնտեսական վիճակի վրա արտաքին տնտեսական շոկերի ազդեցության գնահատումը» խորագրով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի ծրագրի թեմայի շրջանակներում:
Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժինը տրամադրել է գիտահետազոտական աշխատանքների թեմաների և գիտական սեմինարների ցանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանդիպմանը հրավիրվում են թեմայով հետաքրքրված ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները: